Հարավային Կորեայի կառավարությունը համաձայնել է բանակցային գործընթաց սկսել Հյուսիսային Կորեայի հետ, հաղորդում է YONHAP գործակալությունը:
Հունիսի 6-ին բանակցությունները վերսկսելու առաջարկ է արել Փխենյանը: Կորեայի խաղաղ միավորման կոմիտեն առաջարկել է բանակցություններն անցկացնել կիրակի` հունիսի 9-ին:
Փխենյանը մտադիր է քննարկել երկու երկրներին պատկանող արտադրական համալիրի աշխատանքների վերսկսման և մի երկրից մյուսը գնալու թույլտվության հարցերը:
Սեուլի և Փխենյանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել և միջուկային փորձարկում իրականացրել:








































