Արգենտինացի կիսապաշտպան Պաբլո Այմարն այլևս հանդես չի գա պորտուգալական «Բենֆիկա»-ի կազմում:
Ակումբի հետ 5-ամյա պայմանագրի ժամկետը լրանալուց հետո Այմարը որոշել է չերկարաձգել այն: Սակայն 33-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը դեռևս կշարունակի ֆուտբոլ խաղալ:
«Ես կկարոտեմ Լիսաբոնը: Ընտանիքիս հետ այստեղ 5 երջանիկ տարիներ եմ անցկացրել: Կշարունակեմ ֆուտբոլ խաղալ, քանի որ դեռևս կարող եմ: Ցանկանում եմ ապացուցել, որ ես հզոր ֆուտբոլիստ եմ»,- ասել է Այմարը:









































