«Մունդիալ-2014»-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Հայաստան – Մալթա (0:1) խաղից Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
«Դժվար է այսպիսի խաղին գնահատական տալ, ավելորդ է: Ոչ մի պատճառ չենք կարող բերել, քանի որ սեփական հարկի տակ պարտվել ենք Մալթային: Խոսելու տեղ չկա:
Դժվար է այս էմոցիաների տակ ինչ-որ բան ասել: Մեր ֆուտբոլիստները ֆունկցիոնալ տարբեր վիճակում էին: Մենք ֆուտբոլիստների ընտրության լայն հնարավորություն չունենք: Ինչ ունենք, սա է»:








































