Սոցիոլոգների տվյալներով՝ Թուրքիայում բողոքի ցույցերի մասնակիցները բարկացած են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ վերջին ժամանակներս արած հայտարարությունների պատճառով, իսկ նրանց հիմնական պահանջը խոսքի և ցույցերի ազատությունն է:
Ստամբուլում Բիլգի համալսարանի կապի ֆակուլտետը փորձել է պարզել, թե Գեզի այգու ցուցարարներն ինչ պահանջներ ունեն: Համացանցում տեղադրված հարցաթերթիկի հարցերին 20 ժամում պատասխանել է 3000 մարդ՝ հաղորդում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը:
Հարցումների համաձայն՝ Թաքսիմ հրապարակում ցույցերի մասնակիցների 53.7%-ը նախկինում չի մասնակցել ոչ մի ցույցի: Բացի այդ, նրանց 70%-ը որևէ կուսակցության անդամ չէ: Հարցման կազմակերպիչների կարծիքով՝ դա վկայում է այն մասին, որ այդ ցույցերը կուսակցությունից կամ գաղափախոսությունից դուրս են:








































