Քիմ Քարդաշյանը Twitter-ում հարձակում է սկսել պապարացիների դեմ՝ հինգշաբթի նրանցից մեկի հետ ունեցած վիճաբանությունից հետո: Այս մասին հայտնում է The Huffington Post-ը:
Ռեալիթի շոուի հղի աստղը կոչ է արել նոր օրենսդրությամբ պաշտպանել հանրության լայն շրջանակներին ծանոթ անձանց մասնավոր կյանքը: Նա պնդում է, որ պապարացին սպառնացել է իր կյանքին՝ նրան լուսանկարել թույլ չտալու դեպքում: Այս մասին Քարդաշյանը հայտնել է Twitter-ի իր էջում՝ հավելելով, որ երեկ 4 ավտոմեքենաներ իրեն օղակի մեջ էին առել: Քարդաշյանը խոստովանում է, որ շատ է վախեցել, և դեռ պետք է ժպտա՞ր նրանց:
Նա խնդրել է թույլ տալ իրեն հղիության վերջին ամիսն անցկացնել առանց սպառնալիքների ու վախի:










































