ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, որն այցով գտնվում է Թուրքիայում, այցելել է Ստամբուլի Գեզի այգի: Այս մասին գրում է թուրքական Dunya թերթը:
Թերթի տեղեկություններով՝ Ֆյուլեն հանդիպել է ցուցարարների պատվիրակության հետ: Թաքսիմ հրապարակին կից Գեզի այգու վերակառուցման դեմ բողոքի ցույցերը շարունակվել են 10 օր:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թունիսում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ բողոքի ակցիաների կազմակերպիչների շարքերում կան ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպել էին Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումը:
Անկարգությունների հետևանքով պատճառված վնասի ընդհանուր չափը գերազանցում է 37 միլիոն դոլարը:










































