Այսօր Սյունիքի մարզպետարանում Վաչե Տերտերյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին, աշխատակիցներին, Սյունիքի մարզի քաղաքապետերին ներկայացրել է Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցին, որը կստանձնի պաշտոնը մինչև նոր մարզպետի նշանակումը: Այս մասին հայտնում է aravot.am-ը:
Նշենք, որ ներկաներից շատերի մոտ նկատվում է բարձր տրամադրություն, այն հատկապես նկատելի է Գորիսի քաղաքապետի մոտ:









































