Wikipedia առցանց հանրագիտարանը 2013-ի հուլիսի սկզբին կներկայացնի «Տեսողական խմբագրի» (VisualEditor) բետա տարբերակը: Գործիքը կհեշտացնի էջերի խմբագրումը: Այս մասին հայտնում է The Next Web-ը;
Սկզբում դրանով կկարողանան աշխատել միայն անգլալեզու հոդվածներով գրանցված խմբագիրները, իսկ մինչ ամսվա վերջ՝ բոլոր մնացածը:
Խմբագրի ալֆա տարբերակը թողարկվել էր 2012-ի դեկտեմբերին, իսկ ռուսալեզու օգտատերերին այն հասանելի էր դարձել ապրիլին: Այն հնարավոր է ակտիվացնել «Խմբագրել» բաժնի կարգավորումների միջոցով: