Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում զինվորականների փոխադրամիջոցը պայթել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների տեղադրած ականի վրա:
Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 10:00-ին, Թունջելի (Դերսիմ)-Էլյազըղ ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրի հատվածում:
Երբ թուրք զինվորականների փոխադրամիջոցն անցնելիս է եղել Գյոքթեփե գյուղի մոտ, այն պայթել է քուրդ զինյալների կողմից նախապես ճանապարհին տեղադրած պայթուցիկի վրա:
Պայթյունի հետևանքով սպանվել է երեք զինծառայող:










































