Չինացի գործարար Վենգ Մաոն, որը պարենամթերքի Guan Sheng Yuan խոշոր ընկերության նախկին ղեկավարն էր, մահացել է Յունտայ սարի վրա (Հենանի նահանգ) տուրիստական զբոսանքի ժամանակ: Այս մասին հայտնում է CCTV-ն։
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 19-ին: 67-ամյա ձեռնարկատիրոջ մահվան պատճառ է դարձել վերևից կապիկի նետած քարը:
Մաոյին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել նրան փրկել: Ներկայում տուրիստական երթուղին փակ է:
Յունտայ սարը հայտնի է որպես վայրի կապիկների բնակության շրջան:










































