MSQRD հավելվածի մշակողները ստիպված են եղել Facebook-ի ճնշման տակ հավելվածից հանել քաղաքականապես ոչ կոռեկտ ֆիլտրերը: Այս մասին նրանք հայտնել են բելառուսական «Բոլշոյ» ամսագրին:
MSQRD-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Եվգենի Նևգենի խոսքով՝ Facebook-ի հետ միավորվելը թիմին ստիպել է ջնջել Օբամայի, հնդկացիների և Լեոնարդո Դի Կապրիոյի ֆիլտրերը, իսկ Սնուփ Դոգի դիմակը ստիպված են եղել զրկել ռեփերին բնորոշ դեմքի գույնից:
«Facebook-ի հետ միավորվելը մեզ շատ սահմանափակումներ բերեց: Մենք պետք է քաղաքականապես կոռեկտ լինենք, պահպանենք այդ բոլոր ռասսայական բաները: Օինակ՝ մեզ խորհուրդ տվեցին ջնջել գլխին փետուրներով հնդկացու դիմակը: Մի՞թե դա ռասիզմ էր: Բելառուսից մեզ թվում էր, որ պարզապես զվարճալի դիմակ է: Բայց ամերիկացիները նման բաներին շատ հուզմունքով են վերաբերվում»,- նշել է Նևգենը:










































