Եվրախորհրդարանը մտադիր է 2018 թվականից սահմանել Facebook, Snapchat և Twitter սոցցանցերում գրանցման արգելք 16 տարեկանից ցածր անձանց համար՝ առանց ծնողների համաձայնության։ Այս մասին գրում է Financial Times-ը։
Համաձայն eMarketer վերլուծական ընկերության հետազոտության տվյալների՝ Facebook-ում օգտահաշիվ ունի 11 տարեկանից ցածր յուրաքանչյուր 5-րդ երեխան, չնայած սոցցանցից օգտվելու կանոնները պահանջում են, որ օգտատերը լինի առնվազն 13 տարեկան։
Ինչպես նշում է պարբերականը՝ ընկերությունները պետք է մշակեն գրանցման համար ծնողների համաձայնության ստացման միջոց։ Թե ինչպես կիրագործվի նորարարությունը՝ դեռևս չի հստակեցվում։ Օրինախախտ ընկերությունները կտուգանվեն իրենց համաշխարհային շրջանառության 4 տոկոսի չափով։










































