Ադրբեջանի «Էնի Ազերբայջան» իշխող կուսակցությունը ուրբաթ Բաքվում կայացած հինգերորդ համագումարին որոշում է կայացրել հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրել երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Համագումարին քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր՝ Ալիևը կրկնակի ընտրվել է կուսակցության նախագահ, ընտրվել են կուսակցության քաղխորհուրդ՝ բաղկացած 90 մարդուց, 21 մարդուց բաղկացած կառավարման անդամներ և հսկիչ-պահուստային հանձնաժողով:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Էնի Ազերբայջան»-ի նախագահ Իլհամ Ալիևն ամփոփելով համագումարի արդյունքները՝ շնորհակալություն է հայտնել իրեն վստահելու համար, և հայտարարել է, որ իր գործունեությամբ կարդարացնի այդ վստահությունը:









































