Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Հրանտ Դինքի սպանության գործով դատախազ Էվլիյա Չալըշքանը բողոքարկել է այդ գործով անցնող Մուհիթթին Զենիթի ու Օզքան Մումջուի նկատմամբ կայացված որոշումը:
Ապրիլի 19-ին Ստամբուլի՝ ծանր հանցանքները քննող դատարանում տեղի ունեցած դատական նիստում որոշվել էր ազատ արձակել այդ երկու կասկածյալներին:
Չնայած դրան՝ դատարանն արգելել է նրանց երկրի տարածքից դուրս գալ: Ոստիկաններ Մուհիթթին Զենիթն ու Օզքան Մումջուն Դինքի սպանության ժամանակ եղել են Տրապիզոնի ոստիկանության կոմիսարներ:
Հրանտ Դինքի գործով դատական հաջորդ նիստը կկայանա մայիսի 24-ին:









































