Այսօր ԱՄՆ-ի արևելքում շտապօգնության ուղղաթիռ է վթարվել: Ինչպես հայտնում է ABC-ն, անձնակազմի երեք անդամները զոհվել են:
Վթարը տեղի է ունեցել Նյու Հեմփշիր նահանգի Մանչեսթեր քաղաքում: Նախնական տվյալներով՝ ուղղաթիռն ընկել է թռիչքուղուց 200 մետր հեռավորության վրա:
Վթարից այլ մանրամասներ չեն հաղորդվում: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:












































