Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում: Այդ մասին հայտնում է «արքայական ակումբ»-ի մամլո ծառայությունը:
26-ամյա ուելսցի ֆուտբոլիստը մկանային գերլարվածության պատճառով բաց է թողել Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի «Վիլյառեալ»-ի դեմ հանդիպումը:
Ակնկալվում է, որ ֆուտբոլիստը կարող է մասնակցել «Ռայո Վալյեկանո»-ի դեմ հանդիպմանը:








































