Friday, 26 04 2024
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը

Հենց Բրայզան է հեղաշրջումների միջոցով իշխանության բերել Սաակաշվիլիին, Յուշչենկոյին ու Բակիևին

Ադրբեջանական Salam News գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի Լեյբորիստական կուսակցության նախագահ, պատգամավոր Շալվա Նատելաշվիլին անդրադարձ է կատարել Ադրբեջանում պետական հեղաշրջման մասին պտտվող լուրերին.

«Բրայզան մեկ անգամ չէ, որ իր գործողություններով վնաս է պատճառել Վրաստանին, իսկ այժմ կործանում է Ադրբեջանը: Պարոն Բրայզայի մասնագիտությունը հեղաշրջումներ իրականացնելն է: Դրա վառ վկայություններն են Սաակաշվիլին` Վրաստանում, Յուշչենկոն` Ուկրաինայում և Բակիևը` Ղրղզստանում: Ճիշտ է` վերջին երկուսն արդեն գահընկեց են արվել, սակայն ժամանակին հենց Բրայզան է նրանց բերել իշխանության գլուխ:

2003 թվականի աշնանային ընտրություններում Բրայզային չհաջողվեց նույնն անել Ադրբեջանում, թեև նա այդպիսի փորձ ձեռնարկեց: Ի դեպ, Բրայզան կապված է Ջոն Մաքքեյնի գլխավորած ամենապահպանողական շրջանակներին:

Բրայզայի ներկայիս թիմի մեջ են մտնում նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Բոկերիան, Վրաստանի ՆԳՆ Մերաբիշվիլին, Արդարադատության նախարար Ադեիշվիլին:

Ադրբեջանում, Վրաստանում ու Հայաստանում «գունավոր հեղափոխությունների» նախագիծը մշակվել է դեռևս մի քանի տարի առաջ: Այն սկսեց զարգացում ապրել Բուշի ժամանակ և կոչվում էր Արևելքի ժողովրդավարացման առաջխաղացման նախագիծ:

Վրաստանում, Ուկրաինայում ու Ղրղզստանում տեղի ունեցած «գունավոր հեղափոխություններից» հետո ԱՄՆ-ում ստեղծվեց «Անցումային ժողովրդավարությունների նախագիծ» հասարակական կազմակերպությունը, որի նախագահը ԱՄՆ պետդեպարտամենտի կայունության ու վերակառուցման բաժնի կոորդինատոր Կառլոս Պասկուալն էր:

2005 թվականին նա հայտարարեց «առավել անկայուն ու ռիսկային» երկրների ևս մեկ ցուցակի ի հայտ գալու մասին: Այդ ժամանակ նա բացատրեց, որ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները յուրաքանչյուր 6 ամիսը մեկ պետք է թարմացնեն 25 երկրներից բաղկացած այդ ցանկը, որոնցում տիրող իրավիճակը կարող է հանգեցնել ամերիկյան միջամտությանը:

Այս կառույցին հատկացվել են միլիարդավոր դոլարներ այդ երկրներում «գունավոր հեղափոխություններ» կազմակերպելու համար: Մաքքեյնի խումբը. Բրայզան, Ֆրիդը, Բրյուս Ջեքսոնը միլիոնավոր, եթե ոչ միլիարդավոր դոլարներ են ծախսել այդ արկածախնդրության վրա: Բաքվում ու Երևանում դա անել չհաջողվեց, իսկ Թբիլիսիում հաջողվեց, ինչի պատճառը Շևարդնաձեի անգործությունն էր, որն արկածախնդիրներին հանձնեց իշխանությունը` իր անձի ու ունեցվածքի անձեռնմխելիության դիմաց»:

Հիշեցնենք, որ մարտի վերջին Նաթելաշվիլին հայտարարել էր. «Վրաց ժողովուրդը պետք է իմանա, թե ով է Սաակաշվիլիի հովանավորը: Եթե ամերիկյան օրենսդիր մարմինը շարունակի Սաակաշվիլիի օգտին լոբբիստական աշխատանքներ տանել, ապա մենք ստիպված կլինենք բողոքի ակցիաներ կազմակերպել Սպիտակ տան և ՄԱԿ-ի գրասենյակների առջև` դրանով իսկ արթնացնելով Արևմուտքին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում