Ավտոբուսը, որում գտնվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անցած գիշեր վթարի է ենթարկվել Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանից վերադառնալու ճանապարհին: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Տեղեկատվության համաձայն՝ ավտոբուսի վերին մասը բախվել է «Թալեաթ փաշա» վերանորոգվող կամրջին: Այն բանից հետո, երբ վարչապետի թիկնապահները զննել են ավտոբուսը, այն շարունակել է ճանապարհը:










































