Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Լավրովը կգա ու կասի` ինչ փոխել

Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը այսօր հայտարարել է, որ Ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանի պետական դիրքորոշումը չի փոխվել: Սա առնվազն տարօրինակ հայտարարություն է՝ նկատի ունենալով քառօրյա պատերազմն և դրան հաջորդող իրողությունները: Բանն այն է, որ քառօրյա պատերազմը բանակցային գործընթացի փակուղին էր, որի պայթյունավտանգ բնույթը հասունանում էր երկու-երեք տարիների ընթացքում:

Այդ փակուղին հասունացրել էր Ադրբեջանը՝ իր ռազմական դիվանագիտությամբ, ինչպեսև ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը, Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը, որում Մոսկվան ղարաբաղյան գոտին դիտում էր իր զինանոցի մաս, որպես ապակայունացման և շանտաժի գործոն ընդդեմ անվտանգության միջազգային համակարգի: Ի վերջո, իրադարձությունների այդ զարգացումը հանգեցրեց պատերազմի, ինչի մասին իհարկե արվում էին փորձագիտական նախազգուշացումներ ու կանխատեսումներ՝ Հայաստանի իշխանությանը հորդորելով ձեռնպահ մնալ ստեղծված իրավիճակում մաս կազմել ռուս-ադրբեջանական գործակցության գործիք դարձող տարբեր եվրասիական ինտեգրացիոն նախագծերին:

Ադրբեջանը, սպառազինվելով ռուսական արդիական սպառազինությամբ, փաստորեն խաչ քաշեց բանակցային քաղաքական գործընթացի վրա, կամ էլ փորձեց դրա վրա ազդել ուղղակի սպառազինությամբ: Եվ այս պայմաններում, երբ Ադրբեջանը փաստորեն կազմալուծել է քաղաքական գործընթացը՝ հայկական կողմին ըստ էության տալով նոր քաղաքական նախաձեռնությունների լեգիտիմ հնարավորություն:

Ադրբեջանի պատերազմը, բախվելով հայկական բանակի մարտունակությանը, հայկական դիվանագիտությանը և քաղաքական ղեկավարությանը, հայկական կողմին տվել է քաղաքական նոր նախաձեռնությունների միջազգային լեգիտիմության նախադրյալներ: Սակայն պարզվում է, որ Հայաստանը չի փոխում իր պետական դիրքորոշումը Ղարաբաղյան հարցում: Այսինքն՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ըստ էության հրաժարվում է շարունակել ռազմական հաջողությունը, զինվորականների կատարած գործը: Սա կա՛մ պարզապես որևէ այլ պատկերացում, անելիք չունենալու հետևանք է, կա՛մ պարզապես բացարձակ անզորության, թուլակամության, ինքնիշխանության բացակայության, երբ Հայաստանի քաղաքական քայլերի վերաբերյալ որոշումները կայացվում են ոչ թե Հայաստանում, այլ դրա սահմաններից դուրս: Թե որտեղ՝ իհարկե, վաղուց գաղտնիք չէ, իսկ սեպտեմբերի 3-ից ի վեր արդեն լիովին բացահայտ, բայց տվյալ պահին, ըստ էության, դա չէ կարևորը, այլ այն, որ Հայաստանի քաղաքական քայլերի մասին որոշումները Հայաստանում չեն կայացվում:

Իրավիճակը փոքր-ինչ կարող է մեղմվել կամ տրամաբանական երանգ ստանալ, եթե Ադրբեջանի դիրքորոշումը փոխվի, և պարզ լինի, որ Բաքուն հրաժարվում է այլևս ռազմական դիվանագիտություն կոչվածից և գալիս է բանակցային այն գործընթացին, որը տապալել էր պատերազմ սկսելու համար:

Սակայն առայժմ Բաքվի որևէ նման քայլ կամ մտադրություն տեսանելի չէ: Ավելին՝ մենք տեսնում ենք, որ անգամ կրակի դադարեցման այս օրերին ադրբեջանցիները կրակում են և շարունակում սպանել մեր զինվորներին: Ահա այս իրավիճակում հայկական դիվանագիտության հայտարարությունը, թե պետական դիրքորոշումը չի փոխվել, պարզապես նշանակում է քաղաքական-դիվագիտական նահանջ, ինչը ուղղակի ռիսկի է ենթարկում այն գործը, որ քառօրյա պատերազմի օրերին կատարել են զինված ուժերը: Թե՞ Երևանում սպասում են, որ այսօր կգա Լավրովն ու կասի, թե ինչը պետք է փոխել և ինչպես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում