ԱՄՆ ազգային հետախուզական կենտրոնի տնօրեն Ջեյմս Քլեփերը հայտարարել է, որ դատարանի որոշման՝ հեռախոսազրույցները լսելու տեղեկությունների արտահոսքը ԶԼՄ-ներ սպառնում է երկրի շահերին: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
«ԱՄՆ դատարանի գաղտնի փաստաթղթի անթույլատրելի բացահայտումը սպառնում է երկարաժամկետ և անդառնալի վնասով և նվազեցնում բացահայտելու և շատ սպառնալիքներին պատասխանելու հնարավորությունը, որոնց հետ բախվում է մեր երկիրը»,- ասել է Քլեփերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Guardian թերթը հրապարակել է դատարանի այն որոշումը, որը ԱՄՆ իշխանություններին իրավունք է տալիս Verizon բջջային ընկերության գործարար բաժանորդների հեռախոսազրույցները գաղտնալսելու:







































