Sunday, 12 05 2024
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար
Խաղաղության նշույլը անհանգստացնո՞ւմ է նրանց. ժամավաճառություն է, որ միայն խանգարելու է
10:24
Ուկրաինան զենքի գաղտնի գործարաններ ունի՝ մի քանիսը գետնի տակ
Ալմա-Աթայի հանդիպումից հետո սաբոտաժի վտանգ կա
10:09
Հարավային Կորեան կարող է հատուկ նշանակության կազմավորումներ տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին
Գազպրոմի հարկերը նվազել են 15 տոկոսով․ ինչն է պատճառը
09:45
ԵՄ-ն մտադիր է մինչև հուլիս համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը. EUobserver
09:30
ՄԱԿ-ում հայտարարել են 2000 թ․ ի վեր հայրենիք միգրանտների դրամական փոխանցումների 650 %-ով աճի մասին
09:15
Ճապոնիան և ԱՄՆ-ն 3 մլրդ դոլար կծախսեն հիպերձայնային զենքի դեմ հրթիռների մշակման համար
Ֆրանսիայի «չնկատված» արձագանքը
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը

Վարչապետը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրենին

Վարչապետ, Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել հիմնադրամի՝ խորհրդի կողմից նշանակված գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մկրտիչեանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արման Խաչատրյանին՝ համատեղ աշխատանքի և անցած տարիների ընթացքում կատարած ծավալուն գործունեության համար և նշել, որ որևէ դժգոհություն չունի նրա աշխատանքից: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Արման Խաչատրյանն իր հետագա գործունեությունը կշարունակի ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնում:

Ներկայացնելով Կարեն Մկրտիչեանին՝ վարչապետը նշել է, որ չնայած երիտասարդ տարիքին՝ պարոն Մկրտիչեանն ունի հարուստ աշխատանքային փորձ: «Ես Կարեն Մկրտիչեանին եմ ներկայացրել իմ տեսլականն ու ծրագրերը, որոնք պետք է իրականացնի հիմնադրամը: Համոզված եմ, որ նա իր գիտելիքներն ու փորձն առավելագույնս կներդնի՝ հիմնադրամի գործունեությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու և մեր պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: Հիմնադրամի գործունեության ոլորտում ունենք լուրջ անելիքներ և համատեղ աշխատանքի շնորհիվ կկարողանանք արձանագրել լուրջ արդյունքներ»,- ասել է վարչապետը և Կարեն Մկրտիչեանին մաղթել բեղմնավոր աշխատանք:

Արման Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար՝ նշելով, որ հիմնադրամի աշխատակազմն այս ընթացքում փորձել է ներդնել առավելագույն ջանքեր՝ իր առջև դրված խնդիրներն ու նպատակները կյանքի կոչելու համար: Պարոն Խաչատրյանը շնորհավորել է Կարեն Մկրտիչեանին և նրան մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:
Իր հերթին, նորանշանակ հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը շնորհակալություն է վար չապետին՝ վստահության, և Արման Խաչատրյանին՝ ծավալուն գործունեության համար: Նրա համոզմամբ՝ ՀՀ վարչապետի աջակցությամբ, միասնական աշխատանքով, հիմնադրամի առջև դնելով հստակ նպատակներ՝ կկարողանան հասնել արդյունավետ գործունեության:

Այնուհետև վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի զարգացման հիմնադրամի առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր: Հովիկ Աբրահամյանը կարևորել է հիմնադրամի արդյունավետ աշխատանքը՝ ուղղված ներդրումների ներգրավմանը, արտահանման ծավալների ընդլայնմանը, զբոսաշրջության զարգացմանը և տվել համապատասխան հանձնարարականներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում