Լուսանկարը՝ Photolure-ի
«Ոչ մի բան չի փոխվել քառօրյա պատերազմից հետո. ժողովրդի համախմբվածություն կա, բայց իշխանությունների ցանկությունն իրենց իշխանությունը պահելն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հրազդանի քաղաքապետի ընտրություններում պարտություն կրած, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը:
Ազատամարտիկն ընդգծեց, որ ինքը չի հուսահատվել և շարունակելու է մնալ քաղաքականության մեջ: «Մենք կուսակցությունում որոշում ենք կայացրել, որ խումբ ձևավորենք: Ստեղծած խումբը վերահսկելու է Հրազդանի քաղաքապետի գործունեությունը. Արամ Դանիելյանը դադար չպիտի ունենա»,- ասաց Սասուն Միքայելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: