ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան-Դիեգո քաղաքի իշխանությունները հայտնաբերել են Մեքսիկայի կողմից տանող գաղտնի թմրաթունել, որում հայտնաբերվել է 7 տոննա մարիխուանա և 1 տոննայից ավել կոկաին: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ թունելը մոտ 300 մետր ձգվում է Մեքսիկայի հյուսիսարևմտյան Տիխուանա քաղաքի տներից մեկից մինչև ԱՄՆ-ի հետ սահման, ամերիկյան տարածքում այն ձգվում է մոտ 500 մ: Տեղի իշխանությունները պնդում են, որ դա ամենաերկար թմրաթունելն է, որը երբևէ հայտնաբերվել է Կալիֆոռնիայում:
Թունելն օգտագործվել է թմրանյութեր պահելու համար և ունեցել է ռելսեր, օդափոխություն, էլեկտրականություն, մեծ վրելակ:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ուրբաթ ձերբակալվել է 6 մարդ, որոնք մեղադրվում են թմրահանցագործությունների և թունելը կառուցելու մեջ:









































