Լոս Անջելեսում անցկացվել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: Los Angeles Daily News-ի փոխանցմամբ՝ արարողությունը գլխավորել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրեգորյանը:
Միջոցառման ժամանակ հարգանքի խոսքեր են ասվել բոլոր նրանց հասցեին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների և մասնավորապես՝ «Արդարության երթի» կազմակերպման հարցում, որին մասնակցել էր ավելի քան 160 հազար մարդ:






































