Բոբի Քրիսթինա Բրաունը ստիպված է եղել տեղափոխվել Ալֆարետա քաղաքում գտնվող իր բնակարանից՝ հարևանների պատճառով: Նրանք աղջկան մեղադրում էին այն բանում, որ նա միշտ աղմկում է: Ավելի վաղ հայտնել էին, որ Ուիթնի Հյուսթոնի դստեր և նրա ընկերոջ տեղափոխմանը միջամտել է ոստիկանությունը, հաղորդում է E! Online-ը:
Այս տեղեկությունը, սակայն, Բոբի Քրիսթինան և նրա ընկերը՝ Նիք Գորդոնը, հերքել են՝ասելով, որ իրենք են որոշել տեղափոխվել բնակարանից, քանի որ հարևանների հետ վեճերը դուրս էին գալիս վերահսկողությունից:
«Քրիսը բնակվում էր երկրորդ հարկում, իսկ այդ մարդիկ՝ առաջին: Եթե դու բնակվում ես բոլորի ներքևում, զարմանալի չէ, որ քեզ աղմուկը կշրջապատի: Սակայն այդ մարդիկ միշտ էլ քիթը խոթել են ուրիշների գործերի մեջ, և թվում էր՝ ցանկանում էին մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվել: Չդիմանալով ճնշմանը՝ Բոբի Քրիսթինան տեղափոխվեց»,-ասել է անհայտ աղբյուրը:









































