Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլում ահաբեկչություն է կանխվել: Ոստիկանությունը տեղեկություններ է ստացել Ստամբուլի թունելներից մեկում լքված մոտոցիկլետի մասին:
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու սակրավորները: Մոտոցիկլետի զննման ժամանակ հայտնաբերվել ու վնասազերծվել է ինքնաշեն պայթուցիկ սարք:












































