Թուրքիայում տղամարդ ուսուցչին մեղավոր են ճանաչել 12-14 տարեկան 10 աշակերտների հանդեպ սեռական բռնության համար։
Կարաման նահանգի կրոնական դպրոցի ուսուցիչը դատարանի որոշմամբ դատապարտվել է 508 տարվա ազատազրկման սեռական ոտնձգություններ կատարելու համար՝ հայտնում է Reuters գործակալությունը։
Ամբաստանյալը ճանաչել է մեղքը, սակայն հրաժարվել է ցուցմունքներից՝ հայտարարելով, որ դրանք ստացվել են քննության ճնշման ներքո։









































