Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկրի իշխանությունները խիստ միջոցներ կձեռնարկեն, եթե միջուկային համաձայնության կատարման մեջ առաջանան որևէ արգելքներ, հայտնում է RIA Novosti-ն:
Իրանի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ գոյություն ունեն մի շարք խնդիրներ, որոնց մինչև այժմ առճակատվում է իրանյան տնտեսությունը՝ չնայած պատժամիջոցների հանմանը և միջուկային համաձայնությանը: Իրանի իշխանությունների խոսքերով՝ այդ դժվարությունները դուրս են գալիս ԱՄՆ-ից և գլխավորապես դիտվում են ֆինանսական և բանկային ոլորտներում:
«Եթե մենք տեսնենք հակառակ կողմի դանդաղելը կամ որևէ հետաձգումներ իրենց պարտավորությունների կատարման մեջ, մենք պետք է կոշտ պատասխանենք»,- չորեքշաբթի ասել է Ռոհանին նախարարների կաբինետի նիստում:









































