Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Սրիկայի վերջին հանգրվանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին հայտարարել է, որ հասարակությունը պետք է պահանջներ ներկայացնի այն մարդկանց, որոնք հարստացել են անօրինական ճանապարհով: Աբրահամյանը միաժամանակ հայտարարել է, որ հորդորում է այդ ճանապարհով տարբեր խավերի մեջ պառակտում չմտցնել:

Ահա այն, ինչ հուզում և մտահոգում է Հայաստանի իշխանությանը՝ տեղի չունենա ներիշխանական հանգստության խանգարում: Պառակտումը հենց դա է, այսինքն՝ այն, երբ իշխանական մի որևէ շերտ տագնապում է, որ մեկ այլ շերտ կարող է իրեն զոհաբերել քաղաքական նկատառումներից ելնելով: Քառօրյա պատերազմից հետո հասարակությունը բավական սուր հարցադրումներ է անում կառավարությանը՝ մի շարք մարդկանց ճոխ ապրելակերպի, հարստության և միաժամանակ բանակի սպառազինության և զինվորականների սոցիալական խնդիրների հետ կապված: Պատերազմը եղել է այն լակմուսի թուղթը, որի վրա հայ զինվորների արյամբ է գրվել առկա ահռելի տարբերությունը, և արյունը թանաք չէ, որ հնարավոր լինի մաքրել ու խուսափել պատասխանից:

Այդ պատճառով իշխող համակարգի ներսում առաջացել են բավականին շոշափելի տագնապներ, և Հովիկ Աբրահամյանի խոսքը մի կողմից այդ տագնապի արտահայտումն է՝ նա մտահոգվում է ներքին պառակտումից, մյուս կողմից էլ որոշակի երաշխիքներ է պարունակում համակարգին, որ չմտահոգվեն, թե կարող են լինել զոհաբերություններ: Ահա, թե քառօրյա պատերազմից հետո ինչով է ապրում Հայաստանի իշխանությունը: Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանի խնդիրը, և ընդհանրապես իշխանության որևէ ներկայացուցչի խնդիրը Հայաստանի հասարակությանն ուղղություն ցույց տալը չէ, թե ում մեղադրեն, թիրախավորեն, իսկ ում՝ ոչ:

Իհարկե, պետք է մեղադրանքի հասցեատեր, թիրախ լինեն նրանք, ովքեր հարստացել են ապօրինաբար՝ մսխելով հասարակական և պետական ռեսուրսները: Սա իմանալու համար, ինչպես ասում են, մեծ խելք պետք չէ: Բայց խնդիրն այն է, որ Հայաստանում, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում, թղթերով ամեն ինչ կարգին է: Այսինքն՝ Հայաստանում, ինչպես ամեն մի ամբողջատիրական համակարգում, ավելի խոցելի են իրականում սեփական աշխատանքով, օրինական ճանապարհով ունեցվածք և դիրք ապահոված անձինք, քան նրանք, ովքեր գողանում են: Որովհետև ամենասկզբից գողացված է իշխանությունը, այն հակասահմանադրական է, ձևավորվել է արտաօրենսդրական ճանապարհով: Դրա համար է ստացվել, որ թղթերով ամեն ինչ կարգին է, բայց իրականությունը, մեղմ ասած, վտանգավոր:

Թղթով Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահն է, իսկ Հովիկ Աբրահամյանն էլ՝ վարչապետը, բայց իրական գործում այդ մարդկանց, ինչպես նաև շատ ու շատ այլ պետական մեծ ու փոքր պաշտոնյաների քայլերը որևէ աղերս չունեն Հայաստանի և Հայաստանի քաղաքացու շահերի, անվտանգության հետ: Քառօրյա պատերազմը հենց դրա վկայությունն էր: Դրանից հետո քաղաքացիները իշխանության ներկայացուցիչներից ոչ թե սպասում են խորհրդատվություններ անմեղության կանխավարկածի վերաբերյալ, այլ ապօրինաբար հարստացածների վերաբերյալ փաստական տեղեկություններ, բացահայտումներ: Այդ ամենն անելու իրավասությունը իշխանությանն է, ոչ թե հասարակությանը: Ավելին՝ հասարակությունները հենց դրա համար են իշխանություն ձևավորում, որպեսզի ոչ թե խորհուրդներ ստանան չարի և բարու վերաբերյալ, այլ որպեսզի այդ իշխանությունները կատարեն կոնկրետ հանրային պատվեր երկրում օրինականություն հաստատելու ուղղությամբ:

Բայց պարզ է, որ այդ պատվերը կարող է կատարել միայն օրինական իշխանությունը: Եվ այստեղ արդեն շատ հստակ է դառնում օրինականության և անօրինականության սահմանը: Ասել կուզի՝ Հովիկ Աբրահամյանն իր իսկ ձևակերպումով քաշում է գիծը, թե որտեղ է օրինականությունը, իսկ որտեղ՝ ապօրինությունը: Քաշում է գիծն ու փաստացի պաշտպանության տակ առնում բոլոր նրանց, ովքեր հայտնվել են հասարակական պահանջների ճնշման տակ: Որովհետև օրինական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչը հասարակության առաջ ստանձնում է հստակ պատասխանատվություն և կամ հայտարարում է, որ Հայաստանում ապօրինաբար հարստացածներ չկան, կամ էլ հայտարարում, որ ձեռնամուխ են եղել այդ մարդկանց հայտնաբերելուն և նրանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելուն:

Իսկ Հովիկ Աբրահամյանի ներկայացրածը ոչ այլ ինչ է, քան պաշտպանական հայտ բոլոր նրանց, ովքեր կմտահոգվեն հանրային հարցադրումներից: Միաժամանակ, դրանով իսկ Աբրահամյանն, իհարկե, ինքն էլ ակնկալում է նրանց կոլեկտիվ պաշտպանությունը: Որովհետև, որքան էլ վարպետորեն մանիպուլացվի թղթերի և իրականության միջակայքը, միևնույն է՝ հնարավոր չէ լղոզել երևանյան համայնապատկերը և ջնջել մարդկանց մոտ առկա հարցը՝ նույնիսկ եթե օրենքն է, ապա այդ ի՞նչ օրենք է, որը պետական պաշտոնյային հնարավորություն է տալիս ապրել շեյխական կյանքով, իսկ քաղաքացուն՝ կռիվ տալ կյանքի համար բառի բուն իմաստով: Եվ ինչու՞ իշխանության բացարձակ մեծամասնություն տնօրինող այդ մարդիկ ոչինչ չեն անում այդ օրենքը փոխելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում