Saturday, 27 06 2026
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ

Թող սա լինի Ձեր ժառանգության մի մասը. Շիֆը կոչ է անում Օբամային օգտագործել «Ցեղասպանություն» բառը

ԱՄՆ ներկայացուցիչների պալատում հայտարարությունների ընթացքում Կալիֆորնիան ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն ընթերցել է իր բաց նամակն ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

«2009թ-ին Դուք ստացաք Նոբելյան խաղաղության մրցանակ: Այդ օրը խոսել եք մարդու հիմնարար իրավունքների մասին: Անշուշտ, այդ հիմնական սկզբունքներն են Ձեզ առաջնորդել նախագահության ընթացքում: Ձեր արտաքին քաղաքականության մեջ շեշտադրել եք էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքները ողջ աշխարհում:

Մի քանի օրից դու հնարավորություն կունենաք ևս մեկ քայլ ավելացնել ձեր ժառանգությանը: Ապրիլի 24-ին կոգեկոչենք 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն հայերի համակարգային ոչնչացման 101-ամյակը»,-  ասել է Շիֆը:

Նա շեշտել է, որ հայերի կոտորածի փաստերը վիճարկման ենթակա չեն. «գիտեմ, որ դուք լավ ծանոթ եք հայ ժողովրդին այցելած սարսափներին և դրանց մասին հստակորեն խոսել եք սենատոր լինելու ժամանակ»: Շիֆը նշել է, որ անձամբ հանդիպել է Ցեղասպանությունը վերապրողներին, ում թիվը տարիների ընթացքում նվազում է և լսել նրանց կյանքերի, ընտանիքների ոչնչացման պատմությունները:

«Մանկական տարիքում այն ամենն, ինչ նրանք տեսել էին իրենց ընտանիքների հանդեպ բռնություններն էին: Նրանք կտրել էին մայրցամաքներ ու օվկիանոսներ` մեր երկրում նոր կյանք կառուցելու համար: Պարո՛ն նախագահ, նրանց ու նրանց ժառանգների համար ցեղասպանություն բառը սրբազան է, քանի որ այն նշանակում է, որ աշխարհը չի մոռացել և չի մոռանա: Մյուս կողմից ցեղասպանության ժխտումն անվայել է: Ինչպես Էլի Ուիզելն էր ասում, դա կրկնասպանություն է: Այս ապրիլի 24-ը Ձեր վերջին հնարավորությունը կլինի նախագահությունն օգտագործելով հստակորեն խոսել ցեղասպանության մա սին: Անցած տարիներին Դուք բնորոշել եք հայ ժողովրդի սպանություններն ու տեղահանությունը որպես զանգվածային ոչնչացում, որն իհարկե այդպես է, սակայն դա նաև շատ ավելին էր:Դուք խուսափել եք ցեղասպանություն բառի օգտագործումից` չնայած այն ընդհանրականորեն օգտագործվում է այդ ժամանակաշրջանն ուսումնասիրող գիտնականների կողմից: Փաստ է, և Դուք էլ շատ լավ գիտեք, որ Օսմանյան կայսրության հայ ժողովրդին ոչնչացնելու արշավն առաջին օրինակն էր այն բանի, ինչը Ռաֆայել Լեմկինը փորձում էր նկարագրել, երբ նա ստեղծում էր «ցեղասպանություն» եզրույթը: Գիտեմ, որ ա յս տարվա Ձեր ելույթը գրելիս Դուք կլսեք նույն այն ձայները, որոնք կոչ են անում ձեզ հետ կանգնել և խոսել մեղմասացություններով: Նրանք կասեն, որ ժամանակը չէ, կամ որ Թուրքիան ռազմավարական տեսանկյունից շատ կարևոր է: Պարո՛ն նախագահ, անկախ նրանից թե Դուք ինչ կասեք ապրիլի 24-ին, կասկածից վեր է, որ Թուրքիան միշտ կգնա այն քայլերին, որոնց գնացել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, այն է` կանի այն, ինչ իր շահերից է բխում: Մեր շատ եվրոպական դաշնակիցներ և աշխարհի առաջնորդներ, այդ թվում և Ֆրանցիսկոս Պապը ճանաչել են ցեղասպանությունը, սակայն շարունակում են սերտորեն աշխատել Թուրքիայի հետ, քանի որ դա բխում է Թուրքիայի շահերից: Նույնը կլինի նաև այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն կճանաչի ցեղասպանությունը: Լիահույս եմ, ինչպես միլիոնավոր ցեղասպանությունից փրկված հայերի ժառանգներ, որ Դուք այս վերջին հնարավորությունը կօգտագործեք ցեղասպանություն անվանելու այն, ինչ հենց ցեղասպանություն էր: Պետք է ասել, որ Օսմանյան կայսրությունը հայերի դեմ գնացել է այս ահավոր քայլին, սակայն ոչնչացման նրանց արշավը անհաջողության է մատնվել, և մենք երբեք չենք մոռանա և լռության մաս չենք կազմի: Թող սա լինի Ձեր ժառանգության մի մասը և կտեսնեք, որ հաջորդ վարչակազմերը կհետևեն Ձեր օրինակին»,- նշել է Շիֆը Օբամային ուղղված իր նամակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում