Saturday, 11 05 2024
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը
17:50
Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին ամրաշինական աշխատանքներ է սկսել
Համոզված եմ՝ Իսրայելը սովից չի մեռնի՝ թուրքական պլաստմասե լոլիկներից զրկվելու պատճառով
17:30
Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Ջեյք Սալիվան
Եթե մոլլայից լսեինք վրեժի կոչ, չէինք զարմանա. եկեղեցին վարկաբեկում է իրեն
Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք հրավիրված էին «Ժիզել» ներկայացմանը
Ալմաթին ավարտվեց. Տարաձայնությունները նվազե՞լ են, թե՞ ոչ
16:45
Աֆղանստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել
16:30
Իտալիան 32 միլիոն եվրո է ծախսել ռուս օլիգարխների ձերբակալված զբոսանավերի սպասարկման համար
Իսրայելը Ռաֆահի որոշ շրջանների բնակիչներին խորհուրդ է տվել լքել քաղաքը
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի հետ

ԵԽԽՎ-ում Հայաստանի և հայկական պատվիրակության հանդեպ որևէ պատժամիջոցի մասին խոսք չէր կարող լինել. ՀՀ ԱԺ պատվիրակություն

ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակությունը հայկական ԶԼՄ-ներին դիմել է կոչով, որ զգույշ լինեն ԵԽԽՎ-ում Հայաստանին առնչվող հրապարակումներում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԵԽԽՎ հայկական պատվիրակության հայտարարությունում նշված է. «Հարգելի՛ գործընկերներ, այս օրերին, երբ մեզ համար անչափ կարեւոր միջազգային հարթակում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանականվեհաժողովում, մենք լրջագույն օրակարգով մեր աշխատանքն ենք անում, լրագրողական, ուզում ենք հավատալ, մի անզգույշ եւ անփույթ հրապարակում դարձել է ոչ միայն հայաստանյան լրատվամիջոցների եւ քաղաքական շրջանակների քննարկման թեման, այլ նաեւ նշյալ ապատեղեկատվությունը գերագույն հաճույքով տիրաժավորում է ադրբեջանական մամուլը։ Մինչդեռ, քիչ թե շատ պատասխանատվությունը հուշում էր, որ հատկապես այս օրերին, եր բ մենք միասին՝ քաղաքական գործիչներ, լրատվամիջոցներ, քաղաքացիական հասարակություն, մեկ ընդհանուր խնդիր ունենք լուծելու, անհրաժեշտ էր յուրաքանչյուր տեղեկատվություն հրապարակելուց առաջ առավել պրոֆեսիոնալ աշխատել ԵԽԽՎ փաստաթղթերի հետ։

Փաստն այն է, որ Հայաստանի եւ հայկական պատվիրակության հանդեպ որեւէ պատժամիջոցի մասին այս նստաշրջանի որեւէ զեկույցում, այդ թվում՝ բյուրոյի առաջընթացի զեկույցում, խոսք չի եղել եւ չէր կարող լինել։

Մինչդեռ, անզգույշ մեկ հրապարակումը դարձավ ադրբեջանական եւ, ցավոք, նաեւ հայաստանյան որոշ լրատվամիջոցների թեժ թեման, ինչը, հատկապես այս օրերին, բացարձակ անընդունելի է։
ԵԽԽՎ պատվիրակության բոլոր անդամները միշտ պատրաստ են ցանկացած հարցի վերաբերյալ սպառիչ պարզաբանումներ տալ լրատվամիջոցների մեր գործընկերներին՝ նման ապատեղեկատվություններից խուսափելու եւ բացառապես ճշգրտված, իրականությանը համապատասխանող տեղեկատվություն փոխացնելու համար։

Հարգանքով՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակություն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում