Վլադիմիր և Լյուդմիլա Պուտինները Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել են, որ ամուսնալուծվել են:
«Դա մեր ընդհանուր որոշումն է, մեր ամուսնությունն ավարտված է»,- ասել է Լյուդմիլա Պուտինան:
Նախկին ամուսիններն այն «քաղաքակիրթ ամուսնալուծություն» են անվանել: «Մենք գրեթե չենք հանդիպում: Յուրաքանչյուրս իր կյանքն ունի»,- հաղորդել է Լյուդմիլա Պուտինան:
«Ես հայտնիություն չեմ ուզում, և թռիչքներն ինձ համար շատ դժվար են: Մենք շատ ենք սիրում երեխաներին, հպարտանում ենք նրանցով, անընդհատ հանդիպում ենք»,- բացատրել է նախկին առաջին տիկինը:
Վլադիմիր Պուտինը պատմել է երեխաների մասին, որ «նրանք կրթություն ստացել են Ռուսաստանում և անընդհատ ապրում են Ռուսաստանում»:
«Մենք ընդմիշտ շատ մտերիմ մարդիկ կմնանք: Ես շնորհակալ եմ Վլադիմիր Վլադիմիրովիչին, որ նա մինչ օրս աջակցում է ինձ»,- ընդգծել է Լյուդմիլա Պուտինան:
Իրենց այդ որոշման մասին Վլադիմիր և Լյուդմիլա Պուտինները հաղորդել են Կրեմլի պետական պալատում թատերական ներկայացումից հետո:









































