Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն Կուբայի կոմունիստական կուսակցության համաժողովի փակման ժամանակ նախազգուշացրել է իր մահվան մոտենալու մասին, հայտնում է The Independent-ը:
«Շուտով ես կդառնամ 90 տարեկան: Շուտով ես կդառնամ ինչպես բոլորը: Բոլորի վերջն էլ գալիս է»,- ասել է նա:
Նա նաև ասել է, որ իր այդ ելույթը կարող է դառնալ վերջինը կուսակցության դահլիճում, սակայն վստահություն է հայտնել, որ կուբայական կոմունիզմի գաղափարները կմնան ապացույց այն բանի, որ «եթե աշխատել լիակատար նվիրածությամբ և սեփական արժանապատվության զգացումով, ապա կարելի է արտադրել մարդուն անհրաժեշտ բոլոր նյութերը և մշակութային հարստությունը»:










































