ԵՄ իշխանությունները Google ընկերությանը պաշտոնապես հակամենաշնորհային օրենսդրության խախտման մեղադրանքներ են ներկայացրել: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է մրցակցության հարցերով եվրահանձնակատար Մարգրետե Վեսթագերը:
«Google-ի վարքը սպառողներին զրկում է բջջային հավելվածների և ծառայությունների ընտրության լայնությունից, նաև խոչընդոտներ է ստեղծում ինովացիաների համար»,- ասել է նա:
Ընկերությունը մեղադրվում է բջջային սարքերի համար կիրառական ծրագրերի շուկայում առաջատար դիրքի չարաշահման մեջ: Եվրահանձնաժողովը համարում է, որ Google-ն օգտագործում է իր մշակած Android օպերացիոն համակարգի վրահսկողությունը սեփական ծրագրային արտադրանքներին առավելություններ տալու համար:












































