Rookiemag պարբերականին տված հարցազրույցում դերասանուհի Էմմա Ուոթսոնը խոստովանել է, որ ցանկանում է վերադառնալ Բրաունի համալսարան երկար դադարից հետո: Նա նաև պատմել է հոգեբանության ու փիլիսոփայության իր անկախ հետազոտության մասին: Այս մասին հայտնում է filmpro.ru-ն:
Էմմա Ուոթսոնը Բրաունի համալսարան էր ընդունվել 2011թ.: Սովորելով 18 ամիս՝ նա մի քանի կիսամյակով հետաձգել էր ուսումը, որպեսզի կենտրոնանա «Հարրի Փոթերն ու Մահվան շնորհները: Մաս 2» ֆիլմի վերջին մասի նկարահանումների վրա, որը ճանաչում բերեց դերասանուհուն:
Ֆիլից հետո նրան սկսեցին հրավիրել մասնակցելու այլ նախագծերի: Ներկայում նա ներգրավված է Դարեն Արոնոֆսկու «Նոյ» ու «Նապոլեոն ու Բեթսի» ֆիլմերում:










































