ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը մտադիր է ամրապնդել ամերիկյան ռազմական հզորությունը, ապահովել աշխատատեղերի պահպանումը և բիզնեսի ներկայացուցիչներին ներգրավել միջազգային առևտրային համաձայնագրերի մշակման գործընթացին: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Նյու Յորքում կողմնակիցների խմբի հետ հանդիպմանը:
«Մենք կվերստեղծենք ավելի խոշոր, հզոր և ավելի լավ հագեցած զինված ուժեր,- խոստացել է նա:- Ոչ ոք չի համարձակվի մեզ մարտահրավեր նետել»:
Թրամփը նաև խոստացել է կանխել ԱՄՆ-ում աշխատատեղերի կրճատումը և դրանք արտասահման տեղափոխել:
«Տնտեսական խնդիրները և աշխատատեղերի պահպանման խնդիրը՝ ահա հիմնական հարցերը ներկայիս նախագահական արշավի ընթացքում,- նշել է միլիարդատերը:- Մենք կլուծենք այդ խնդիրները»:










































