Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ հաջորդ ամիս Կուբայում տեղի է ունենալու Chanel-ի հավաքածուի ցուցադրությունը, որը, առկա տեղեկություններով, վերջինն է լինելու Կարլ Լագերֆելդի համար:
Դիզայներին մոտ կանգնած անձը լրագրողներին հայտնել է, որ Լագերֆելդը շատ է հոգնել այդ ամենից, վերջին շրջանում իրեն լավ չի զգում և հասկացել է, որ ժամանակն է կանգ առնել:
Կենսագիրներն ընդգծում են, որ սեպտեմբերին Լագերֆելդը կդառնա 83 տարեկան, թեև նրա պաշտոնական կայքում նշված է 78 տարեկան: Ընդ որում՝ Chanel-ի ստեղծագործական տնօրենն ավելի վաղ քանիցս հայտարարել է, որ չի պատրաստվում թոշակի անցնել:












































