Իսպանիայի հյուսիսում՝ Լաֆրանկ քաղաքում, 85 տարեկանում մահացել է բրիտանացի գրող-երգիծաբան Թոմ Շարփը, ով այդտեղ էր բնակվում վերջին մի քանի տարիներին՝ հաղորդում է AFP-ն:
«Նա մահացել է այսօր առավոտյան: Գրողը հիվանդ էր շաքարային դիաբետով, ինչի պատճառով էլ մահացել է»,- գործակալությանն ասել է գրողի աղբյուրը:
Թոմ Շարփը մի շարք բեսթսելլերների հեղինակ է:
Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի մի շարք լեզուներով:








































