Շվեդիայի արքայազն Կառլ Ֆիլիպը և նրա կին Սոֆյան առաջին անգամ ծնող են դարձել, հայտնում է RIA Novosti-ն:
«2016 թվականի ապրիլի 19-ին արքայադուստր Սոֆյան ծնել է առողջ երեխա»,- ասված է մամուլի համար հաղորդագրության մեջ:
Կառլ Ֆիլիպը գահաժառանգ արքայազն չէ: Նա Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գյուստավի և թագուհի Սիլվիայի երկրորդ երեխան է: Ծնված երեխան արքայական զույգի հինգերորդ թոռնիկն է:










































