Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում բացել են Պալմիրայի հնագույն կամարի կրկնօրինակը, որը կործանել են ԴԱԻՇ-ի զինյալները, հայտնում է korrespondent.net-ը: Բացման արարողությանը մասնակցել է Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը:
Վեց մետր բարձրությամբ կամարը կերտել են եգիպտական մարմարից: Այն մի քիչ փոքր է Պալմիրայի կործանված Հաղթական կամարից, որը 2 հազար տարեկան էր:
Լոնդոնում կամարը կմնա 3 օր, որից հետո կտեղափոխվի այլ քաղաքներ, այդ թվում՝ Նյու Յորք և Դուբայ:













































