ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը Die Presse-ին տված հարցազրույցում Ռուսաստանի իշխանություններին մեղադրել է այլ երկրների նկատմամբ սադրանքների և միաժամանակ իրեն որպես վիրավորված կողմ ներկայացնելու մեջ, հայտնում է gazeta.ru-ն:
«Ես մինչև կոկորդս կուշտ եմ այն բանից, որ Ռուսաստանի գործողություններին միշտ արդարացում են փնտրում: Ռուսաստանը երկիր է, ով սադրում է և միաժամանակ իրեն վիրավորված զգում»,- ասել է նա:
Օլբրայթը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը նույնականացման ճգնաժամ է ապրել և դա հաստատել է 90-ականներին Մոսկվայում լսած բառերով այն մասին, որ «Ռուսաստանը եղել է գերտերություն, սակայն դարձել է Բանգլադեշ հրթիռներով»:









































