ԼՂ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով այն տեսակետին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անհնար կլինի՝ առանց ազատագրված տարածքները վերադարձնելու:
«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով իր գրառմանը, Հայկ Խանումյանը նշեց. «Կան մարդիկ, որոնք կարծում են, որ տարածքային զիջումը հնարավորություն կտա կարգավորման հասնել, բայց պետք է հասկանալ, որ ոչ միայն տարածքներ տալը, այլ այդ մասին խոսելն անգամ ուղղակի Արցախի անվտանգությանը հարված կհասցնի, որովհետև դա անընդհատ ոգևորում է Ադրբեջանին և Ադրբեջանն իր պահանջների մեջ դառնում է մաքսիմալիստ: Որևէ ձևով որևէ տարածքի զիջում հնարավոր չի դարձում խնդրի լուծումը: Տարածքի զիջումը բերելու է Արցախի բնակչության անվտանգության խոցելիությանը, ոչնչացմանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































