Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մտադիր է տրանսֆերային երաշխիքներ ստանալ մինչ ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելը:
Մասնագետը ցանկանում է վստահ լինել, որ թիմը կարող է այնպիսի կազմ ունենալ, որի շնորհիվ Չեմպիոնների լիգայի գավաթակիր կդառնա: Ալեգրին չի ցանկանում հրաժարվել Պոլ Պոգբայի և Ալվարո Մորատայի ծառայություններից` չունենալով արժանի հերթափոխ: Այդ մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Թուրինյան ակումբի հետ Ալեգրիի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2017 թվականի հունիսը:







































