«Ցավոք, մեր հասարակությունում, լրատվական դաշտում ԵՏՄ-ի մասին ինֆորմացիան շատ թերի է։ Բնական է, որ մեկ տարվա ընթացքում ուսումնասիրել ենք վերլուծական նյութը, այդ սխալ տեղեկությունները, ցավոք, ստեղծում էին համապատասխան վատ մթնոլորտ, որը խանգարում էր աշխատել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵՏՄ կոլեգիայում Հայաստանի նախկին նախարար Արա Նռանյանը:
«Դա ավելի շատ հնարավորությունների տեղ է։ Պարզապես մտնելը երկարաժամկետ դիվիդենտ չի կարող ապահովել, եթե չես աշխատում։ Եթե աշխատես, այդ օգուտները կքաղես։ Այնպես չէ, որ մենք մտանք ու միանգամից օգուտները կլինեին նշեց Արա Նռանյանը՝ հավելելով, որ եթե երկարաժամկետ կտրվածքով օգուտների ակնկալիք կա, ուրեմն երկարաժամկետ աշխատել է պետք»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































