Friday, 03 05 2024
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
Նախարարը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին
ՄԻՊ-ն ԱԺ-ում հանդես է եկել ամփոփիչ ելույթով
Նորմալ չէ, որ Հայաստանում կա այսքան թիրախավորված ատելության խոսք․ սա հանդուրժելի՞ է
14:30
Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
14:15
ԵՄ-ը Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի քոլեջներում անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 2000-ի
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը

Արթիկի կալանավորը 2 մլն դրամի ոսկեղեն է հափշտակել աղջկանից «Օդնոկլասնիկի»-ի օգնությամբ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Արթիկի նստավայրում Աշոտ Մանուկյանի նախագահությամբ ավարտվել է Արմեն Եգորյանի գործի դատավարությունը:

30-ամյա Արմեն Եգորյանը երրորդ անգամն է դատապարտվել: Ընդ որում՝ երկրորդ պատժի կրումից դեռ չազատված, անմիջապես կալանավայրից գործել է երրորդ հանցանքը ու նույն՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում էլ կրում է երրորդ պատժաչափը:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճռով Արմեն Եգորյանը 9 տարի ազատազրկման էր դատապարտվել ավազակային հարձակման համար:

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվելով՝ Եգորյանը 2012 թվականի օգոստոսի 31-ին համացանցի «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Գավառ քաղաքի բնակչուհի Հ.-ի հետ: Նա ներկայացել է «Արմեն Սարգսյան» անուն-ազգանունով, սկսել է աղջկա հետ շփվել հաղորդագրություններով ու հեռախոսազանգերով:

Ամուսնացած, խնամքին մինչև 14 տարեկան մեկ երեխա ունեցող Արմենը խաբել է, թե ամուսնացած չէ, ավազակային հարձակման համար երկարաժամկետ ազատազրկման դատապարտված լինելով՝ խաբել է, թե 1 տարի ազատազրկման է դատապարտվել վրաերթի համար, ու իրեն այդ պատժից մնացել է կրելու ընդամենը 6 ամիսը:

Արմենը աղջկան կարողացել է համոզել, որ հեռվից հեռու սիրահարվել է նրան և շուտով, ազատություն դուրս գալով, պետք է ամուսնանա նրա հետ: Էլ ի՞նչ էր հարկավոր համացանցային նորածանոթ զույգին՝ երջանիկ լինելու համար: Միմիայն՝ երիտասարդի ազատ արձակումը:

Եգորյանը խաբել է աղջկան, թե 2012 թվականի սեպտեմբերի 7-ին պայմանական-վաղաժամկետ ազատվելու է, ու դրա համար իրեն գումար է հարկավոր. ո՞վ չգիտի, որ առանց գումարի պայմանական ազատվել հնարավոր չէ: Նա խոստացել է. եթե աղջիկը գումարով օգնի, ապա ինքն ազատվելուց անմիջապես հետո կվերադարձնի այն, ապա կխնդրի աղջկա ձեռքը:

Ըստ մեղադրանքի՝ խաբեությամբ ու աղջկա վստահությունը չարաշահելով՝ Արմեն Եգորյանը 2012 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև սեպտեմբերի 5-ը իր ուղարկած մարդկանց միջոցով աղջկանից վերցրել ու հափշտակել է 1 միլիոն 978 հազար 304 դրամի ընդհանուր արժողությամբ 12 անուն ոսկե զարդեր և 100 դոլար: Այս ամենը նա ծախսել է իր կարիքների համար:

Կալանավայրից ազատված փեսացուին երկու օր ապարդյուն սպասելուց հետո աղջիկը գլխի է ընկել, որ խաբվել է:

2012 թվականի սեպտեմբերի 8-ին ոստիկանության ՔԳՎ Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Արմեն Եգորյանին մեղադրանք է առաջադրվել խարդախությամբ հափշտակություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Ամբաստանյալի միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Եգորյանը տուժողին պատճառած նյութական վնասն ամբողջությամբ վերականգնել է, ընդունել է մեղքը ու զղջացել է:

Միաժամանակ, հաշվի է առնվել ամբաստանյալի կողմից հանցանք կատարելու վտանգավոր ռեցիդիվը:

Արմեն Եգորյանը մեղավոր է ճանաչվել ու վերջին հաշվով դատապարտվել 6 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի օգոստոսի 31-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում