Վերաքննիչ քրեական դատարանն այսօր որոշում կայացրեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի կալանքի փոփոխության վերաբերյալ բողոքը մերժելու մասին:
Գևորգ Սաֆարյանի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Հայրապետյանը տեղեկացրեց, որ Գ. Սաֆարյանն այսօր դատարանում իրավական հիմնավորումներ է ներկայացրել առ այն, որ իր նկատմամբ չպետք է կիրառվի կալանքը, և հայտարարեց, որ սա իր քաղաքական հայացքների համար հետապնդում է, որն իրականացվում է իշխանության և ոստիկանության մարմինների կողմից:
Մանրամասները՝ տեսանյութում:






































