Լոնդոնի «Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնը հայտնվել է եվրոպական մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։
Քեյնը գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգայի ռմբարկուների ցուցակը՝ «Լեսթեր»-ի հարձակվող Ջեյմի Վարդիին գերազանցելով 2 գոլով։ Քեյնի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում են Մադրիդի «Ռեալ»-ն ու Մյունխենի «Բավարիա»-ն։
22-ամյա հարձակվողն ընդամենը 14 ամիս առաջ է 5 տարվա պայմանագիր ստորագրել «Տոտենհեմ»-ի հետ, սակայն լոնդոնյան ակումբի ղեկավարությունը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել։









































