«Հայաստանը մինչև չորսօրյա պատերազմը և Հայաստանը դրանից հետո, լրիվ տարբեր հասկացություններ են: Եվ դա բոլորս ինչքան շուտ հասկանանք, , առաջին հերթին երկրի քաղաքական վերնախավն ինչքան շուտ հասկանա, այնքան արագ կլինեն փոփոխությունները, եթե չհասկանա, ժողովրդի ճնշման տակ կկատարվեն փոփոխություններ, եթե դա էլ չլինի, մեր պետությունը կարող է մեծ կորուստների առաջ կանգնել», – այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:
Անդրադառնալով օֆշորային սկանդալում հայտնված ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի հրաժարականին՝ Վահե Հովհաննիսյանը նշեց, որ հրաժարականին պետք է հետևի քննությունը, գումարների վերադարձը, պետության բյուջեից բանակի բյուջե փոխանցելը:
«Չեմ կարծում, որ Միհրան Պողոսյանը թիվ մեկ կոռուպցիոներն է, բայց իսկապես պետք է բյուջետային կարգապահություն, այս երկրում ինչ-որ փողի շրջանառություն կա, որ, չգիտես ինչու, բանակին չի հասնում, այլ հասնում է այլ տեղեր»:
Մանրամասները՝ տեսանյութում: