Մամուլում բացահայտումներ եղան Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի՝ օֆշորային գոտում հաշվեհամարներ ունենալու և չարաշահումների վերաբրյալ: Օֆշորային սկանդալում հայտնված Միհրան Պողոսյանը նախօրեին հրաժարական է ներկայացրել:
Արդյո՞ք այս քայլով իշխանությունը ինքնամաքրման քայլեր է փորձում անել, թե՞ իսկապես հետաքննություն է իրականացրել, և փորձում է այս ճանապարհով պատժել: Ի պատասխան «Առաջին լրատվական»- ի այս հարցի՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը արձագանքեց, որ դա պատահական չի կարող լինել:
«Ես հստակ կարող եմ ասել, որ այդ քայլերը իշխանությունն արդեն վաղուց էր անում: Իշխանությունը բավական ժամանակ է փոփոխություններ է իրականացնում, շուրջ տասնյակ պետական պաշտոնյաներ փոխվել են,- նշեց Հակոբ Հակոբյանը և հավելեց, որ իր կարծիքով՝ այդ փոփոխությունները կշարունակվեն:
Մանրամասները՝ տեսանյութում: