Sunday, 12 05 2024
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար
Խաղաղության նշույլը անհանգստացնո՞ւմ է նրանց. ժամավաճառություն է, որ միայն խանգարելու է
10:24
Ուկրաինան զենքի գաղտնի գործարաններ ունի՝ մի քանիսը գետնի տակ
Ալմա-Աթայի հանդիպումից հետո սաբոտաժի վտանգ կա
10:09
Հարավային Կորեան կարող է հատուկ նշանակության կազմավորումներ տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին
Գազպրոմի հարկերը նվազել են 15 տոկոսով․ ինչն է պատճառը
09:45
ԵՄ-ն մտադիր է մինչև հուլիս համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը. EUobserver
09:30
ՄԱԿ-ում հայտարարել են 2000 թ․ ի վեր հայրենիք միգրանտների դրամական փոխանցումների 650 %-ով աճի մասին
09:15
Ճապոնիան և ԱՄՆ-ն 3 մլրդ դոլար կծախսեն հիպերձայնային զենքի դեմ հրթիռների մշակման համար
Ֆրանսիայի «չնկատված» արձագանքը
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ

ՀԱԿ-ի անգնահատելի ծառայությունը իշխանությանը

ՀԱԿ-ի նախաձեռնած «4+4+4» ֆորմատը ապրիլի 15-ին ՀԱԿ-ի կողմից էլ տապալվեց: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ եթե իրենց չի հաջողվում իշխանությունների հետ համաձայնության գալ մի քանի սկզբունքային հարցերի շուրջ, ապա իրենք դադարեցնում են այդ ֆորմատով քննարկումներին իրենց մասնակցությունը: Հիմա արդեն իշխանություններն ազատ են Ընտրական օրենսգրքի նախագիծը գրել իրենց ուզած ձևով և ներկայացնել ապրիլի 25-ին սկսվող ԱԺ հերթական քառօրյային:

Թվում է՝ Լևոն Զուրաբյանը, այս հայտարարությամբ վիժեցնելով իշխանություն, ընդդիմություն, քաղհասարակություն ֆորմատի գործունեությունը, մեծ հարված հասցրեց իշխանություններին՝ թույլ չտալով իշխանություններին հայտարարել, որ նոր Ընտրական օրենսգրքի շուրջ հանրային կոնսենսուսը կայացել է: Շատերը համոզված են, որ Լևոն Զուրաբյանի այս քայլն ուղղված էր նրան, որպեսզի Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան երկխոսության ֆոնի վրա ցույց տրվի, որ ՀԱԿ-ը շարունակում է մնալ ընդդիմություն, և բոլոր հարցերում չէ, որ համաձայնվում է իշխանությունների հետ, չնայած Լևոն Տեր-Պետրոսյանը իր հարցազրույցում հայտարարել էր. «Բանակցությունների սեղանի շուրջ Սերժ Սարգսյանը պետք է իրեն ուժեղ զգա՝ ունենալով իր ժողովրդի աջակցությունը»:

Իրականում Լևոն Զուրաբյանի նախաձեռնած «4+4+4» ֆորմատը իշխանության և ՀԱԿ-ի համագործակցության ևս մի դրսևորում էր, և այն սկսվել էր ավելի վաղ, քան Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը կհանդիպեին: Իր այս նախաձեռնությամբ ՀԱԿ-ը հսկայական և անգնահատելի ծառայություն մատուցեց իշխանություններին՝ հնարավորություն տալով, որ իշխանությունը իրեն ուժեղ զգա միջազգային կառույցների հետ հարաբերություններում, հնարավորություն ունենա ասելու, որ Հայաստանում նույնիսկ այնպիսի նուրբ հարցում, ինչպիսին Ընտրական նոր օրենսգրքի ընդունումն է՝ կա քաղաքական երկխոսություն և տարբեր հարցերի շուրջ փոխըմբռնում և համաձայնություն:

Որպեսզի հասկանանք, թե ինչպես օգնեց ՀԱԿ-ը իշխանություններին, հիշենք, թե ինչ պայմաներում ձևավորվեց այդ ֆորմատը: Միջազգային կառույցները իշխանություններին հորդորում էին Ընտրական նոր օրենսգիրքը ընդունել քաղաքական կոնսենսուսի պայմաններում, հաշվի առնել քաղաքական ուժերի դիրքորոշումը: ՀԱԿ-ը՝ ի դեմս Լևոն Զուրաբյանի, առաջ քաշեց չորս կետից բաղկացած պահանջներ, առաջարկելով, որ այդ պահանջները քննարկվեն «4+4+4» ֆորմատով, որը առավել քան հասկանալի է միջազգային հանրության համար:

Հիշեցնենք, որ այդ պահանջներն էին ընտրական տեղամասերի տեսանկարահանում և օնլայն դիտման հնարավորություն, մատների թանաքոտում, կրկնակի քվեարկությունը բացառելու համար քվեարկությանը մասնակցածների ցուցակների հրապարակում և ընտրացուցակների մաքրում: Հետագայում ՀԱԿ-ը ավելացրեց ևս մեկ պահանջ՝ հրաժարում ռեյտինգային քվեարկությունից և ընտրությունների անցկացում դասական համամասնական ընտրակարգով, որի դեպքում Հայաստանը պետք է դիտվեր որպես մեկ միասնական ընտրատարածք: Իշխանությունները միանգամից համաձայնվեցին ՀԱԿ-ի այս առաջարկին, և «4+4+4» ֆորմատի շրջանակներում սկսեցին ՀԱԿ-ի ներկայացրած պահանջների քննարկումը: Միակ խորհրդարանական քաղաքական ուժը, որը հրաժարվեց այս ֆորմատով քննարկումներին մասնակցելուց՝ «Ժառանգությունն» էր: Բայց այդ կուսակցության բոյկոտը չպետք է խանգարեր քաղաքական կոնսենսուսի կայացմանը:

Այս քննարկումների արդյունքը եղավ այն, որ իշխանությունը հիմնականում համաձայնվեց ՀԱԿ-ի ներկայացրած պահանջների հետ: Մասնավորապես քննարկումներին իշխանությունը ներկայացնող Դավիթ Հարությունյանը համաձայնվեց ընտրատեղամասերը տեսանկարահանելու պահանջի հետ՝ հայտարարելով, որ դրա համար կդիմեն դոնոր կազմակերպություններին տեխնիկական աջակցության տրամադրման համար: Մատները թանաքոտելու պահանջը, ի վերջո, տրանսֆորմացվեց մատնահետքի միջոցով ընտրողի իդենտիֆիկացմանը, և դարձյալ պետք է դիմում գրվի դոնորներին համապատասխան սարքերի և տեխնիկական ծրագրային ապահովման նպատակով գումարներ տրամադրելու համար: Իշխանությունը համաձայնվեց ընտրացուցակները մաքրելու ՀԱԿ-ի առաջարկի հետ, ըստ որի՝ մինչև ընտրությունները շրջիկ խմբերը պետք է այցելեին ընտրողների բնակարաններ և ճշտեին, թե ովքեր են այս պահին բացակայում Հայաստանից, որպեսզի ընտրացուցակներում այդ մարդկանց անվան դիմաց հատուկ նշում արվեր, և ընտրական հանձնաժողովի անդամները, վստահված անձինք ու դիտորդները հատուկ ուշադրություն դարձնեին այդ նշանի տակ հայտնված ընտրողների քվեարկության մասնակցությանը, ավելի ուշադիր ստուգեին անձը հաստատող փաստաթուղթը, համոզվեին, որ քվեարկությանը այլ անձ չի մասնակցում:

Իշխանությունը, ըստ էության, համաձայնվեց ընտրության մասնակիցների ցուցակի հրապարակմանը՝ հայտարարելով, որ թույլ կտա դրան ծանոթանան վստահված անձինք և դիտորդները, իսկ վերջին քննարկման ժամանակ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են հրապարակել նաև ընտրությանը մասնակցած անձանց ընտրական համարները: Սա գրեթե նույնն է, ինչ մասնակիցների անունների հրապարակումը: Միակ պահանջը, որը իշխանությունը հրաժարվեց կատարել ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելն էր: Բայց դա այնպիսի պահանջ էր, որը ընկալելի չէ միջազգային կազմակերպությունների համար, որոնք ռեյտինգային քվեարկությունը համարում են միջկուսակցական ժողովրդավարության դրսևորում, և չեն կարող պատկերացնել, թե ինչպիսի անճոռնի դրսևորումներ այն կարող է ստանալ Հայաստանում:

Այքանից հետո արդյո՞ք իշխանությունները կարող են դժգոհել ՀԱԿ-ից այս ֆորմատը նախաձեռնելու համար: Իհարկե՝ ոչ, որովհետև այդ ֆորմատը հնարավորություն տվեց, որպեսզի իշխանությունը ցույց տա, որ ինքը մինչև Ընտրական օրենսգրքի վերջնական տարբերակը ներկայացնելը բանակցել է բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերի և քաղհասարակության ներկայացուցիչներ հետ, լսել է նրանց պահանջները և գրեթե ամբողջությամբ կատարել դրանք: Ինչ վերաբերում է նրան, որ վերջնական համաձայնություն չի կայացել, ապա դա, ըստ էության, երկրորդական հարց է, որովհետև կարևորը քննարկումների փաստի կայացումն էր ու դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այդ համաձայնության արդյունքները կամրագրվեն Ընտրական օրենսգրքի նախագծի մեջ:

Ամեն տեղ էլ ընդդիմությունը կարող է իշխանության հետ ինչ-որ մասնավոր հարցի շուրջ տարաձայնություններ ունենալ, դա ընդդիմության իրավունքն է: Կարևորն այն է, որ Ընտրական օրենսգրքի նախագիծը ստեղծվեց իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բուռն քննարկումների և բանավեճերի արդյունքում, և բոլոր կողմերի տեսակետները արտահայտված են լինելու նախագծում: Իսկապես, ՀԱԿ-ը հրաշալի աշխատեց, և իշխանությունները դա չեն կարող թերագնահատել:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում